
Ինչ են պայմանավորվել գործադուլ հայտարարած աշխատակիցներն ու ԶՊՄԿ-ն
«Այսօր հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն բոլոր հարցերը կարգավորելու համար»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գուծադուլի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։
Նա նշեց, որ ԶՊՄԿ կայքում հրապարակված պարզաբանման մեջ ասվում է, որ 20 % աշխատավարձի բարձրացումը պետք է տեղի ունենա սոցիալական արդարության սկզբունքով։
«Մյուս կետը՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետապնդումների բացառումը, բողոքի ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանի վերանայումն է»,-ասաց Մխիթարյանը, որը աշխատանքից ազատվածների թվում է։
Նա հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները եկել են հետևյալ եզրահանգմանը. «Առաջնորդվելով պետական շահով, սոցիալական գործընկերության սկզբունքով և դրսևորելով կառուցողական մոտեցում, որոշում ենք կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը»։
Մխիթարյանը նշեց, որ աշխատանքից ազատվածների դիմումների իրավական կողմը քննարկելու են վերադասության սկզբունքով և անհրաժեշտության դեպքում դատական կարգով։
Նա նշեց, որ հետևողական են նշված խնդիրների կատարման հարցում, շնորհակալություն հայտնեց իրենց աջակցողներին և բաց հանքի աշխատակիցներին, որոնք սպասել են խնդրի լուծմանը։
Գործադուլը նա գնահատեց, որպես կորպորատիվ մշակույթը մեկ այլ սանդղակի վրա բարձրացնելու օրինակ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն․ ՄԻՊ-ը ԶՊՄԿ-ի գործադուլի մասին
- Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին
- Գործադուլավորներն ակնարկում են համակարգող խորհրդի անդամների վրա ճնշումներ գործադրելու մասին
- Գործադուլավորները երաշխիքներ են պահանջում. Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ-ում այս պահին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան