
Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Ալեն Սիմոնյանը՝ արgախgի լրագրողին
«Ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ իմ հայրենիքը տեսնելու»,- Ազգային ժողովում արցախցի լրագրողը հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Երբ որ անվտանգ լինի, այո»,- արձագանքեց Սիմոնյանը։
Իսկ ե՞րբ կլինի անվտանգ հարցին ի պատասխան, Ա. Սիմոնյանն ասաց. «Երբ որ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք, երբ որ մեր բոլոր հարաբերությունները ... Երբ որ անվտանգ կլինի, բնական է կբարձրացվի այդ հարցը»։
Արցախցի լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը «Արցախը» վերածել «Ղարաբաղի», ԱԺ նախագահն ասաց. «Ես քաղաքական գործիչ եմ, դեմ եմ, օրինակ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, ես պետք է քաղաքական գործչի էթիկան պահպանեմ։
Ամեն ինչ կարվի, որ դուք վերադառնաք այնտեղ այն ժամնանակ, երբ անվտանգ կլինեք։ Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։
Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան