
Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, նախաձեռնություն սկսե՞նք, ստորագրահավա՞ք անենք, մտցնե՞նք ԱԺ. Գառնիկ Դանիելյան
«Խնդիրն այն է, որ մենք այստեղ տնային աշխատանք ունենք անելու, այն չենք արել և խոսքը ոչ միայն արտահանման, նաև ներմուծման մասին է»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակիցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հանրային օրինագիծը զեկուցող «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Արտակ Զեյնալյանին։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն ԵՄ-ով փոխարինելու դեպքում լուրջ տնտեսական ցնցումներ են լինելու, մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ տնտեսվարողներ են տուժելու և պետք է լուրջ հաշվարկներ անել։
Անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Զեյնալյանի դրական կարծիքին՝ Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ պատգամավորին սպառնացել է, որ քերական գործ կհարուցվի, այսինքը իր գնահատականի համար քրեկան գործ է ուզում հարուցի։
«Հիմա այդ ամենին դուք չեք ուզում անդրադառնաք, դատական համակարգին չեք ուզում անդրադառնաք, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, ոչ մի բանի չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում եք գնալ Եվրոպա։ Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք, նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք, մտցնենք ԱԺ»,- հայտարարեց Դանիելյանը։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե հարց տալու ժամանակ սպառվել է, բայց Դանիելյանը կարող է շարունակել իր առաջարկները Մոնիկա Բելուչիի մասով, քանի որ հետաքրքիր է։