
Գեղամ Մանուկյան. Սեպա-մեպա, գլուխս գնաց, ձեզ պարզ ասեմ
«Հայաստանում ԵՄ դեսպանը հակաժողովրդավարական քանի՞ քայլի դեմ հայտարարությունէ ընդունել»,-դիմելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի ջատագով ու նախաձեռնող Արտակ Զեյնալյանին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Սեպա-մեպա, գլուխս գնաց։ Ես հիմա պարզ ասեմ, կհիշե՞ք, Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում մի հատ թիվ եղավ, Բրյուսել գնաց, եկավ, ասեց՝ 2.5 մլրդ եվրո ԵՄ-ն մեզ փող է տալու։ Էդ փողերը չեկան»,-ասաց Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ու կես ամիս առաջ ԱՄՆ-ում փասատաթուղթ ստորագրեցին, ժողովրդին փրկություն էին խոստանում։
«Ասում էին՝ հեսա սահմանապահներ են գալիս, ինստրուկտորներ, փետրվարի 11-ն է, ժողովուրդ ջան, դեռ Ամերիկայից սահմանապահները չեն եկել»,-ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ ավելի վաղ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ տրամադրել է սահմանպահ զորքերի բարեփոխման համար, բայց ԵՄ-ին անդամակցելու թուղթ դեմ չեն տվել։
Անդրադառնալով ԵՄ-ին միանալու վերաբերյալ ներկայացրած հիմնավորումներին՝ Գեղամ Մանուկյանը հարց հնչեցրեց, ի՞նչն էր խանգարում, որ այսքան ժամանակ այդ բարեփոխումներն իրականացվեին։
«Լավ, ի՞նչն էր խանգարում, որ եվրոպական չափորոշներով դատական բարեփոխումներ արվեին ու բացառեին կալանքի դատավորին։ Այսօր բոլորը գիտեն, Ավանի նստավայրում նստած է Մասիս Մելքոնյան՝ Արտակ Զեյնալյանի կուսակցության անդամը, էդ Եվրոպան ինչո՞վ էր խանգարում, որ կուսակցությունից դուրս եկավ, դարձավ դատավոր, դեռ ավելին, շփցնելով կալանքը դնում է բոլորի վրա»,-ասաց Մանուկյանը։