
Իսրայելը Գազայում կվերսկսի ռազմական գործողությունները, եթե մինչև փետրվարի 15-ը ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի պատանդներին
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ռազմաքաղաքական կաբինետի առանցքային նախարարների մասնակցությամբ չորսժամյա նիստից հետո։
«Իմ որոշումը, որը նախարարների կաբինետը միաձայն հավանության է արժանացրել ,հետևյալն է՝ եթեՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ կեսօր, հրադադարը կչեղարկվի, և Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները մինչև Համասի վերջնական ջախջախումը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն՝ համաձայն վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունների։
Սակայն նա չի հստակեցրել, թե Իսրայելը քանի պատանդի է պահանջում ազատ արձակել մինչև շաբաթ օրը։
Խոսելով ռազմաքաղաքական կաբինետի նիստի մասին՝ Նեթանյահուն նշել է, որ դրա բոլոր մասնակիցները «վրդովմունք են հայտնել փետրվարի 8-ին ազատ արձակված երեք իսրայելցի պատանդների սարսափելի վիճակի կապակցությամբ»։ «Մենք բոլորս ողջունեցինք նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ ազատ արձակել մեր պատանդներին մինչև շաբաթ օրը ճաշը, ինչպես նաև նախագահի հեղափոխական տեսլականը Գազայի ապագայի վերաբերյալ», -հավելել է վարչապետը՝ մեկնաբանելով պաղեստինցիներին անկլավից այլ երկրներ վերաբնակեցնելու ամերիկացի առաջնորդի առաջարկը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհեթեթ է որակել
- Նեթանյահուն և Թրամփը կքննարկեն Գազայի և Իրանի ապագան. Ի՞նչ սպասել նրանց հանդիպումից
- Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
- Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը