
Որ մարդը պատրաստ լինի Եվրոպայի ուղու համար թանկացած գազի, էլ ավելի թանկացած տրանսպորտի. Ջոնի Մելիքյան
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվեսիֆիկացիան ուղեկցվում է Ռուսաստանի հետ կոշտ երկխոսությամբ և «փոխհրաձգությամբ», իսկ ՌԴ-ի հետ լուրջ հիմնախնդիր ունեցող Վրաստանի արտաքին քաղաքականությունն այնպես է կառուցված, որպեսզի հնարավորինս խուսափի Ռուսական կոշտ հռետորաբանությունից։ Դեպի ԵՄ Հայաստանի ընթացքի ուղին ինչպիսին է՝ այդ հարցում Վրաստանի փորձն աչքի դեմ ունենալով։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր մոտեցումները հայտնեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
●Ըստ Մոսկվայի, Վրաստանի որևէ դրական քայլ, ասենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու, Արևմուտքի հետ կոնֆլիպտի մեջ մտնելու, պետք է Մոսկվայի կողմից նորմալ վերաբերմունք ունենա։
●Որոշ գործիչներ, նույնիսկ քաղաքական, ասում են. «Տեսեք, Վրաստանը ԵԱՏՄ-ում չէ, բայց ռուսաստանի հետ ունի X առևտուրը։ Մենք էլ կարող ենք չլինել ԵԱՏՄ-ում և նույն բանն ունենալ; Ես ասում եմ՝ ո՛չ»։
●Հայաստանն այսօր ԵԱՏՄ-ում է և այնտեղից դուրս գալն ունենալու է իր բոլոր նեգատիվ արդյունքները։
●Բոլորը պետք է ռեալ հասկանան, թե ինչ սպասեն որոշ սցենարներից։ Որոշ սցենարներում պետք է բնակչությանը նախապատրաստել, որ մարդը պատրաստ լինի Եվրոպայի ուղու համար թանկացած գազի, էլ ավելի թանկացած տրանսպորտի, վառելիքի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր էր Արևմուտքի լեգիտիմությունը ստանալ 2020 թ.-ին, բայց ոչ՝ 2024 թ.-ին, երբ Եվրամիությունն այն չէ. Ջոնի Մելիքյան
- Վրաստանում կողմերը վա բանկ են գնացել. Դեռ զարգացումներ կլինեն. Ջոնի Մելիքյան