
Սիրուց ատելություն 3 տարի է. Սերգեյ Մելքոնյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին
«Սիրուց ատելություն երեք տարի է։ Իրավիճակային գործընկերը չի դառնա ռազմավարական դաշնակից»,-այսպես է արձագանքել վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու երկու երկրների միջև վերջին զարգացումներին։
Հիշեցնենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն այսօր դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում։
«Սրան զուգահեռ Բաքվում սկսկել են «հինգերորդ շարասյան մերկացումները», որոնք աշխատել են Ռուսաստանի համար։ Դրանում ընդգրկված է եղել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, նախկին ԱԳ նախարարն ու ակլ բարձրաստիճան անձինք։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում ուժգնանում է հակառուսական հիստերիան, իչպես օրինակ, Մոսկվան օգնել է Արցախին, այնտեղ է ուղարկել Վարդանյանին, Երևանին զենք է ուղարկել։ Սա լավ դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր ընկել էին ադրբեջանական լոբբինգի ազդեցության ներքո ու որոշել, որ որակյալ ընկերոջ դերում ավելի լավ է Հայաստանին փոխարինել Ադրբեջանով։ 2022-ին դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը պետք էր Բաքվին Մոսկվայի զգոնությունը բթացնելու ու իր նպատակներին հասնելու համար»,-նշել է Մելքոնյանը։