
Կանխատեսել էիք 550 հազար, բայց ստանում ենք 231 հազար ուղևորափոխադրում. «Թվաբանական շիլա-շփոթ» Երևանի ավագանու նիստում
«Հունվարի ուղևորափոխադրման քանակի հիման վրա 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ»,- ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ թվերը կարող են ոչ միայն նվազել, նաև աճել, ինքնարժեքը միջինացված, արդեն նոյեմբերից հաշված սկսում են ավելի իրական թվերի բերել։
«Այո, նոյեմբերին 203 դրամ էր, հունվարին՝ 313 դրամ է ստացվում»,- ասաց Ավինյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ Երևանում բնակչության թիվը մեծացել է, ցույց տված թվերով տրանսպորտից օգտվողների թիվը նվազել է. «Կանխատեսել էիք 550 հազար, բայց ստանում ենք 231 հազար, մետրոյով ու տրոլեյբուսով՝ 308 հազար ուղևորափոխադրում։
Այս թվաբանական շիլա-շփոթը... արժանահավա՞տ է երևանցու համար, ինչպե՞ս կարելի է նման էքսպերիմենտներով գնալ տրանսպորտային բարեփոխման»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Տ.Ավինյանն ասաց. «Շիլա-շփոթ չկա, երբևէ չի եղել։ Սեզոնից սեզոն թվերը կարող են փոխվել։ Հունվարին ուղևորափոխադրումը նվազում է»։
Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը կազմել է 308 500 ուղևորափոխադրում։ Հունվարին միայն «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 միլիոն 936 հազար, օրական ստացվում է՝ 231 հազար ուղևոր է փոխադրում։
Հարակից հրապարակումներ`
- Դրա ի՞նչն է աննորմալ. Երևանի փոխքաղաքապետն որոշումներն անընդհատ փոփոխելու մասին
- Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ներկայացնել, թե հունվարին հանրային տրանսպորտի քանի փաթեթ են վաճառել
- Լինում են դեպքեր, երբ QR կոդերը խոտանված են լինում. Սուրեն Գրիգորյան
- Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի․ Թևանյան
- Բոյկոտը շարունակվում է. Մարության
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
- Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ. Արթուր Չախոյան
- 150 դրամ ուղեվարձին կողմ երիտասարդը ՔՊ-ական է, ակտիվորեն մասնակցել է Ավինյանի քարոզարշավին
- Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ