
Հայկ Մարությանի թիմն ավագանու նիստում ներկայացրեց մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը
Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը ներկայացրեց 80 000 երևանցիների պահանջը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ վճարել։ Ավագանու նիստում քննարկվում է խմբակցության կողմից ներկայացված մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու հնարավորություն ստեղծող նախագիծը։
«Իշխանությունների բերած «բարեփոխումների» հիմքում ոչ մի խելամիտ, հստակ հաշվարկ ընկած չէր։ Քաղաքային իշխանությունը, ժողովրդի լեզվով ասած, թիվ է կրակել, հետո հետևելով հանրության արձագանքին, աստիճանաբար նահանջել է իր դիրքերից, սա ժողովրդի հետ ազնիվ երկխոսություն չէ , ոչ էլ գրագետ կառավարման օրինակ»,- ասաց նա։
Նրա ներկայացմամբ, այս նախագծով պարզ առաջարկ են անում. «Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը»։
«Մենք կողմ ենք Երևանում տրանսպորտի զարգացմանը, միասնական տոմսային համակարգի ներդրմանը, մենք Հայկ Մարությանի թիմից ենք, այն մարդու, որը գործնակում սկզբ է դրել տրանսպորտի ռեֆորմնին մի քանի 100 ավտոբուս ներկրելով, մշակելով տոմսային համակարգի մոդելը։
Հայկ Մարությանի թիմը իր պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ ապացուցել է, որ հնարավոր է պահել ու զարգացնել տրանսպորտն առանց թանկացնելու, առավել ևս հիմա՝ երբ քաղաքացու եկամուտները գույքահարկի, այլ հարկերի, տուրքերի հաշվին զգալիորեն նվազել են, հնարավոր է պահել ու զարգացնել տրանսպորտն առանց թանկացնելու»,- նշեց Ա. Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքային իշխանության առաջարկած ռեֆորմը հիմնված է կանխավարկածների վրա, որևէ հստակություն չկա. «Եկեք 100 դրամը պահպանենք, այս նախագիծն ընդունվի, աշխատենք, մենք էլ հնարավորինս կօգնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսել էիք 550 հազար, բայց ստանում ենք 231 հազար ուղևորափոխադրում. «Թվաբանական շիլա-շփոթ» Երևանի ավագանու նիստում
- Դրա ի՞նչն է աննորմալ. Երևանի փոխքաղաքապետն որոշումներն անընդհատ փոփոխելու մասին
- Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ներկայացնել, թե հունվարին հանրային տրանսպորտի քանի փաթեթ են վաճառել
- Լինում են դեպքեր, երբ QR կոդերը խոտանված են լինում. Սուրեն Գրիգորյան
- Բոյկոտը շարունակվում է. Մարության
- Ցավում եմ, որ այս մարդիկ իշխանության են. Հայկ Մարության
- Վաղվանից բոյկոտը սանում է մեծ ծավալներ, որովհետև մեզ են կպնում ուսանողությունը, աշխատողները. Հայկ Մարության
- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս բոյկոտում է տրանսպորտի ուղեվարձի թանկացումը