
«Ամեն ինչում բանակն է մեղավոր» օպերացիան նոր շոուներ է արձանագրում. Գեղամ Մանուկյան
«Շարունակվում է Հայաստանի ԶՈՒ հեղինակազրկման արշավն, որն իրականացնում է այսօր Հայաստանի ղեկավարությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշելով դատավոր, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Մասիս Մելքումյանի որոշումով գեներալ Տիրան Խաչատրյանի կալանավորման դեպքը։
Նա նշեց, որ Խաչատրյանին կալանավորել են մի գործով, որը 4 տարի է ընթանում է և վերջինս մասնակցել է բոլոր գործընթացներին, բայց ի վերջո կալանավորվել է։
«Բայց եկել է մի փուլ, որ «Ամեն ինչում բանակն է մեղավոր» օպերացիան նոր շոուներ արձանագրի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և բացատրեց, որ արդյունքում արցախյան ազատամարտին հերոսական մասնակցություն ունեցած անձին ձերբակալում են, թե իբր զինվորականներն են մեղավոր, բայց քննչական մարմինները գատնիություն են դնում գործերի վրա և արդյունքում ունենալու են այն, ինչը եղավ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում է, երբ բանտում նստած են, դատավարությունները փակ են և որևէ բան հասարակությունը չի իմանում»,- ասաց մանուկյանը։
Նա համոզմունք հայտնեց որ նման գործերը դատարաններում փլվելու են։
«Ո՞վ է մեղավոր՝ զինվորոկանները, խեղճ ու կրակ իշխանությունները, նիկոլ Փաշինյանն ի՜նչ մեղավոր է»,- բացատրեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշելով, որ զինվորականների գործերը բոլորն գաղտնիության գրիֆի տակ են՝ պատգամավորը նշեց, որ արդյունքում իշխանություններն ունեն թիրախներ, և տեղեկություն չունեցող հասարակություն։
Անդրադառնալով արցախցիներին ուղղված Ալեն Սիմոնյանի կոչին. «Մնայիք, կռվեիք»,- Մանուկյանն ասաց. «Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտաի բարձրանալ գաղտնի բաժին և վերցնի 2023 թվականի սպտեմբերի 19-20-ի զոհերի ցանկը, որոն ի պատասխան իմ հարցման, բայց գաղտնի գրությամբ, որ չկարողանամ հրապարակել և թող Ալեն Սիմոնյանը տեսնի որ 150-ից ավել զինծառայող կենաց մահու պատվո մարտ են մղել և նահատակվել Արցախում»։