
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի երկու տեղակալի հետ
Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի և քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ:
«Քազեմ Ղարիբաբադիի հետ քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները:
Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը:
Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:
ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ»,-հայտնում են դեսպանատնից:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ունենք անվանի հայեր, որոնք իրենց խոսքն են ասում արդյունաբերության, գիտության, երաժշտության և այլ որոտներում․ Իրանի դեսպան
- Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան