
Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ներկայացնել, թե հունվարին հանրային տրանսպորտի քանի փաթեթ են վաճառել
Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանը հետաքրքրվեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից, թե այսօրվա դրությամբ արդեն քանի ամսական, եռամսյակային, տարեկան փաթեթներ են վաճառել։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին անգիր չի հիշում, աշխատանքային կարգով կարող են հարցում ներկայացնել, տվյալները կտրամադրվեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նիստի ընթացքում կարող են պարզել ու ներկայացնել։
Ի.Կուբատյանն ասաց, որ կսպասի՝ այս նիստի ընթացքում պատասխանեն հունվարին վերգետնյա ուղևորափոխադրման թվի մասին հարցին։
Որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ասաց, որ հունվարին «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 միլիոն 936 հազար, օրական ստացվում է՝ 231 հազար ուղևոր է փոխադրում։
Ավինյանը նաև հայտնեց, որ 9 562 000 ուղևորափոխադրում է իրականացվել հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով, օրական միջինը կազմել է 308 500 ուղևորափոխադրում։
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի․ Թևանյան
- Բոյկոտը շարունակվում է. Մարության
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
- Մենք իրենց խուժանության կոչ չենք անում, կոչ ենք անում բոյկոտել ուղեվարձի ապօրինի թանկացումը. Մանուկ Սուքիասյանը՝ բոյկոտի ժամանակ
- Վերին Լարսի անցակետում կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուս