
Լինում են դեպքեր, երբ QR կոդերը խոտանված են լինում. Սուրեն Գրիգորյան
Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերից զեկուցվող է միայն 3-ը։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց, որպեսզի բոլոր հարցերը զեկուցվող լինեն, սակայն առաջարկը չընդունվեց։
Երևանի ավագանին քննարկեց Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ փոփոխությունները վերաբերում են հանրային տրանսպորտի սակագների սահմանմանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը հարցերից, թե արդյո՞ք հատուկ ռազմավարություն կա, որ սկզբից բերվեց թանկացումների նախագիծ, հետո փուլ առ փուլ «դրական» բաներ արվել քաղաքացիների համար։
Սուրեն Գրիգորյանն ասաց. «Շատ կարևոր է՝ ընդդիմադիր խմբակցությունն արձանագրում են, որ դրական փոփոխություններ են արվում։
Հատուկ ռազմավարություն որ ասում եք, լավ չեմ հասկանում»։
Հ. Գրիգորյանը մանրամասնեց. «Նկատի ունեմ փորձում եք մաքսիմալ գին սահմանել, տեսնել՝ ինչպես է արձագանքում բնակչությունը, հետո նոր հետքայլ անել։ Այդ ռազմավարությունն էլ մի կիրառեք հետագա ձեր անելիքների մասով»։
«Հասկացա, չկա նման ռազմավարություն»,- ասաց Ս.Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգի հետ կապված խնդիրներին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ QR կոդերը խոտանված են լինում, դրանք տպվում են և կարող է կապված լինել պրինտերի հետ։
«Տեխնիկական խնդիրները բացառված չեն, լուծում ենք»,- նշեց Երևանի փոխքաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի․ Թևանյան
- Լսել եմ, որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է, մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞. Ավինյան
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- Քաղաքավարությունից դրդրված եմ 150 դրամ վճարել, բայց ուզում եմ միանալ բոյկոտին. բռնի տեղահանված արցախցի
- Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1 տոկոս. ԿԲ նախագահ
- Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
- ՄԻՊ. Տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան