
Դավութօղլուն առաջարկում է Գազային Թուրքիայում ինքնավար մարզի կարգավիճակ տալ, որպես Օսմանյան կայսրության մաս
Ընդդիմադիր Գելեքեք («Ապագա») կուսակցության առաջնորդ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է Գազայի հատվածին թուրքական ինքնավար մարզի կարգավիճակ տալ։ Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ բաց հանդիպման ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը, բայց այն կլինի ամերիկյան սեփականությունը: Թրամփը Գազայի հանդեպ նաև «ճիշտ» քայլեր է խոստացել և ասել, որ հույսը դնում է Եգիպտոսի հետ պայմանավորվածությունների վրա։
«Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդ, պետք է Գազայի ժողովրդին վերաբերվի որպես պատմության ընթացքում ընկեր և համաքաղաքացիներ: Թող Գազայի ժողովուրդը հանրաքվե անցկացնի և միանա Թուրքիային որպես ինքնավար շրջան, մինչև Պաղեստին պետություն ստեղծվելը: Որոշումը Գազայի ժողովրդինն է»,-խորհրդարանում ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ Գազայի հատվածը Օսմանյան կայսրության մաս է եղել օրինական կերպով, մինչդեռ բրիտանական մանդատը և Իսրայելի օկուպացիան անօրինական էին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անհեթեթ է որակել
- Նեթանյահուն և Թրամփը կքննարկեն Գազայի և Իրանի ապագան. Ի՞նչ սպասել նրանց հանդիպումից
- Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից