
Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը տառապում է անթքապահությամբ. Լարիսա Ալավերդյան՝ Ալեն Սիմոնյանի մասին
«Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը չի տիրապետում հայերենին և տառապում է անթքապահությամբ»,-անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերջին՝ արցախցիների մասին արած հայտարարությանը՝ «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Բանախոսը բացատրեց «Անթքապահություն» եզրույթը, որը նշանակում է թուքը չկարողանալ պահել բերանում։
Նկատելով, որ նույն ցավով տառապում է նաև Ալեն Սիմոնյանի մայրը՝ Ալավերդյանն ասաց. «Փոխարինելով հայոց լեզվի ճոխ բառապաշարը, ինքը խոսումն և միայն ցանկասեր երիտասարդ տղամարդկանց ներհատուկ ժեստով՝ խոսուն և խուլիգանական և այն սեռական հայհոյանքին հավասարազոր ժեստ է»
Նա շեշտեց, որ չի անդրադառնում անձանց, որոնք հեռու են նորմալ մարդկանց որակներից։
«Սիրելի արցախցինե՛ր, այդպիսինները ինչքան խոսում և փնովում են ձեզ, իմացեք, որ այն իրենց ներքին նախանձն է ձեր տեսակի նկատմամբ։ Դուք եղել և մնում եք հայության պատիվն ու արժանապատվությունը բարձր բպահողը, դա է նրանց թիրախը»,- ասաց իրավապաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ալիևը չի հաղթել վերջին ճակատամարտում՝ այլ Թուրքիան, իսկ Բաքվի առաջնորդը լավ գիտի, որ ինքը 0 է թուրքիայի նախագահի տեսակետից։
«Թուրքիայի թուրքերը ադրբեջանցիներին համարում են 4-5-րդ աստճանի ցածր խավ և բոլորն էլ դա գիտեն, երբ տեղի է ունենում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանցիների միջև հանդիպում, թուրքերը պարզ արտահայտվում են, որ զզվում են այդ տեսակ ցեղից, որը փորձում է իրեն ևս թուրք անվանել, դա հստակ է և այդ ամենը բոլորը գիտեն Ադրբեջանում»,- ասաց Ալավերդյանը՝ հստակեցնելով, որ թուրքին չի գովում, այլ պատին է դեմ մտալիս։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ալեն Սիմոնյան, դուխով տղա, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայր
- Ժաննա Ալեքսանյան. Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են