
Երբ ասում եք. «Ե՞Մ, թե՞ Ռուսաստան ընտրություն», խաբում եք ժողովրդին, անվտանգության երաշխիքը ոչ թե ԵՄ-ն է լինելու, այլ Թուրքիան. Արմեն Ռուստամյան
«Մենք նպատակը, որը բոլորի համար վարդագույն երազներ է առաջացնում, արդարացնում ենք գործընթացը, որը խիստ խոցելի է»-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի շուրջ։
Նա նշեց, թե առնվազը երեք առումով այն մեր համար առաջացնելու է լրջագույն խնդիրներ։
Ռուստամյանը նշեց, որ առաջարկվող գործընթացը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցության առկա գործընթացին։
«Երկրորդ, ըստ էության, մենք տարբեր կառույցների հետ աշխատելու «և-և»-ը փոխարինում ենք «կամ-կամ»-ով։ ՍԵՊԱ-ն լավագույն ձևաչափն է Հայաստանի համար, որն ապահովում է համապարփակ ընդլայնված գործընկերություն, բոլոր ուղղություններով ամենլայն առումով։ Այդ գործընթացն մենք, ըստ էության, ուզում ենք փոխարինել ԵՄ-ին անդամակցության, նոր գործընթացով»,-հայտարարեց Ռուստամյանը՝ նկատելով, որ ԵՄ-ին անդամակցումն երկկողմ գործընթաց է, բայց Հայաստանը միակողմանի հայտարարում է, որ գնում է ԵՄ։
Ըստ Ռուստամյանի, այդ նույն բանը կարելի է անել ԵՄ մտնելու մասին կառավարության հայտարարությամբ։
«Մնեք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը մեզ համար կարող է առաջացնել լրջագույն պրոբլեմներ»,-հայտարարեց Ռուստամյանը։
«Նրանք էլ ասում են, թե եթե մեկնարկ եք տըվել ԵՄ-ն անդամակցվելու, մկնարկ տվեք նաև այստեղից դուրս գալու, արանքում կստացվի որ մենք ոչ այնտեղ հասանք, ոչ էլ այստեղ ամրապնդվեցինք»,-հայտարարեց Ռուստամյանը, և հավելեց.
«Հայաստանը ԵՄ-ին պետք է մոտենա ոչ թե այնքանով, որքանով ԵՄ-ն է այն հնարավոր համարում, այլ որքանով այն չի սպառնում Հայաստանի անվտանգությանը և լինելիությանը»։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ երբ Հայաստանը նման նախաձեռնությամբ ընտրում է աշխարհի հետ հարաբերակցվելու «կամ-կամ» բանաձևը, ապա ընտրում է հակամարտության մեջ գտնվող բևեռների բախման մեջ մտնելը։
«Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե Ռուսաստան ընտրություն, խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է, ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնում ժողովրդին»,-ասաց Ռուստամյանը՝ նկատելով և դրանով ոչնչացվում է պետության կենսունանուկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան, դուխով տղա, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայր
- «Պատիվ ունեմը» դեմ է քվեարկելու ԵՄ անդամակցելու մասին օրենքի նախագծին՝ հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները