
2025 թ. թանկացել են տրանսպորտը, աղբահանությունը, գույքահարկը, որոշ ապրանքներ, բայց աշխատավարձերը և թոշակները չեն բարձրացել. Թադևոս Ավետիսյան
«2024 թ.-ի վերջին եռամսյակում 78. 811 դրամ էր մեկ անձի սպառողական զամբյուղի արժեքը։ Նվազագույն աշխատավարձը՝ առանց հարկերի 75 հազար դրամ է, ավելի ցածր է քան նվազագույն զամբյուղի արժեքը։ 73%-ով էլ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր է միջին թոշակը, երկու անգամից ավել ցածր է նաև նվազագույն թոշակը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նշելով, որ խոսքը գնում է մարդկանց մասին՝ պատգամավորը հարցրեց, թե 2025 թվականին եղած թանկացումներն ի՞նչ ազդեցություն ու հետևանք կունենան աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակի վրա՝ այն լույսի ներքո, որ ընթացիկ տարում ո՛չ աշխատավարձ է բարձրացել, ոչ թոշակ և կառավարությունը խոստացել էր կրկնակի կրճատել աղքատության մակարդակը, վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ թոշակառուներին մինչև 5 հազար դրամ հետվճարը զգալիորոն բարձրացնում է նրանց գնողունակությունը, ինչպես նաև ռազմավարության համաձայն մի շարք աջակցող ծրագրեր են իրականացնում։
«Ձեզ թվում է, թե անցած տարևի գերազանցել եք արածներով, մարդիկ շատ լավ են ապրում, հիմա էլ ասում եք՝ դե լավ էս տարի թող մի քիչ վատ ապրեն՝ տեղն ընկնի։ Կոնկրետ ասում եմ՝ բան է թանկացել, մարդիկ պետք է ավել վճարեն տրանսպորտին, աղբահանությանը, գույքահարկին։ Միայնակ տարեցներ, աղքատ աշխատողներ, դուք ճանաչո՞ւմ եք նրանց, ես ճանաչում եմ։ Հիմա որ դուք ասում եք ռազմավարությունը, մարտավարությունը, բարդ մաթեմաթիկա, այն նրանց ոչ մի բան չի ասում։ Այս ամիսը լրացավ՝ էդ մարդը պետք է աղբի համար շատ վճարի, տրանսպորտը պետք է շատ վճարի, գույքահարկը ավել վճարի, որոշ առաջին անհրաժեշտության ապրանքներ թանկացել են, դրա համար վճարի։
Հարակից հրապարակումներ`
- Սերբ սպառողները թանկացումների պատճառով բոյկոտել են խոշոր սուպերմարկետների ցանցերին
- 101 հայտնի մտավորականներ դեմ են տրանսպորտի թանկացումներին