
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։
- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հսրկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։
- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիակսն կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։
- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են։
- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։
- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիայի արշավն է։
Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, իրական խնդիրներից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելուն»։