
Ալեն Սիմոնյան, դուխով տղա, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայր
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, ով 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ կորցրել է որդուն, արձագանքել է նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ ի պատասխան արցախցի լրագրոցի հարցին։
«Ալեն Սիմոնյան, դուխով տղա, ես քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, իմ որդու ու իր ընկերների շիրիմի մոտ, ովքեր զոհվել են սեպտեմբերին, 2023 -ին։ Միասին կհաշվենք, մի օրում, քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը»,- գրել է Զ. Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան արցախցի լրագրողի հարցի, ասել էր. «Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։
Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը. Տիգրան Աբրահամյան
- Ի պատասխան Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք» մուննաթին․ Գեղամ Մանուկյան
- Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց․ Վարդանյան
- Ժաննա Ալեքսանյան. Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են
- Կարելի է բերել շատ փաստեր, բայց գործ ունենք տիեզերական մակարդակի ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի
- Վահե Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյանին. Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում էին ապրում
- Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Ալեն Սիմոնյանը՝ արgախgի լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան