Հասարակություն 18:38 13/02/2025 Հայաստան

Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան

Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․

«Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխիքների նկատմամբ պահանջատեր լինելն է, քանի որ 11․02․2025թ․ ձեռք բերված հաշտությունից հետո դեռևս Քննչական մարմնում շարունակվում է օրեր առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում Քննչական մարմին են կանչվում Գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել, Աշխատողները շարունակում են Գործատուից ծանուցումներ և բացատրություններ ներկայացնելու պահանջներ ստանալ (․․․) այսինքն, այդ գործողությունները չեն վկայում ձեռք բերված համաձայնության մասին, այլ հուշում են, որ մոտալուտ ապագայում մի քանի հազար Աշխատողի կարող է մի քանի հազար դոլարի վնասի հատուցման պահանջ ներկայացվել․․․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2025թ․ հունվարի 31-ին Աշխատողների կողմից գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին, Աշխատողները և Գործատուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչների, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և տեղակալ Տիրուհի Նազարեթյանի, տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների (Հետք, Ազատություն ռադիոկայան, Էկոլուր և այլք) միջամտությամբ և օբյեկտիվ լուսաբանման արդյունքում ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և որոշվել է, որ

- Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել,
- Ընկերությունն ընդունում է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա,
- Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար։

Կողմերը հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․)
(․․․) մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ միջին օղակի ներկայացուցիչ, կիսաոստիկան, կիսախուլիգան, կիսաչկողմնարոշված արտաքին ուժ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով․․․

Ցավոք, ներկա՝ 12․02․2025թ․ դրությամբ Քննչական մարմնում շարունակում է դեռևս ընթացիկ քննության փուլում գտնվել Գործադուլի պատճառով ենթադրաբար վնասներ կրած ԶՊՄԿ-ի կողմից տրված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում ենթադրաբար Քննչական մարմին կկանչվեն Գործադուլին մասնակցած բոլոր աշխատակիցները, ինչը ենթադրում է, որ ինչ-որ մի օր ԶՊՄԿ-ն կարող է ենթադրյալ վնասների հատուցման պահանջը ներկայացնել բոլոր այն անձանց, որոնց մեղադրանք կլինի առաջադրված և Քննչական մարմնի կողմից մեղադրանք կլինի հիմնավորված (․․․)

Եթե ԶՊՄԿ-ն որոշել է Գործադուլի ավարտից հետո հազարավոր Աշխատողների նկատմամբ քրեական վարույթով պատժիչ գործողություններ կատարել, ապա դա այդքան էլ լավ գաղափար չէ, որովեհտև հնարավոր չէ հարյուրավոր ու հազարավոր Աշխատողի արդարացի ձայնը լռեցնել ու խլացնել Քննչական մարմնի միջանցքներում (․․․) մարդիկ միմյանց տեղեկացնելով՝ կարող են ինչ-որ մի օր որոշել, որ այլևս չեն կարող հանդուրժել իրենց հետ թիկունք-թիկունքի տված Աշխատողների նկատմամբ նման բռնաճնշումները (․․․), կարող են որոշել, որ իրենց խաբել են  (․․․)

Այնպես, որ պարզից էլ պարզ է, որ հազարավոր Աշխատողներ ակնկալում են ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխքիների ճշտիվ կատարում

Հիմա, Աշխատավորների անցած ճանապարհի և Գործադուլի մասին
- ԶՊՄԿ ՓԲԸ-ի Աշխատողները 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած բազմիցս բանավոր և գրավոր՝ անուն առ անուն, պահանջ առ պահանջ՝ ստորագրություններով հանդերձ, դիմել են ԶՊՄԿ ՓԲԸ-ի՝ իրենց ստորաբաժանումների արհմիությունների Ներկայացուցիչներին և Արհմիության նախագահին, որպեսզի Աշխատողների աշխատանքի պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրացվեն, ապահովագրական ընկերության հետ կապված խնդիրները լուծվեն, վերացվի անհավասարությունը, խտրական մոտեցումը, արտոնյալներ ու շահագործվողներ չլինեն, Աշխատողների իրավունքնեը չխախտվեն ու չանտեսվեն, որպեսզի Աշխատողը ցանկանա աշխատել, իսկ Գործատուն կարողանա ավելի ու ավելի տեսանելի և շոշափելի դրական արդյունքների հասնել, հակառակ դեպքում Աշխատողները բողոքի ակցիաներ ու գործադուլ կանեն, ընդհուպ օրերով չեն աշխատի՝ մինչև իրենց ձայնը լսելի դառնա և իրենց կողմից բարձրացված խնդիները արդարացի լուծումներ ստանան,
- ԶՊՄԿ Արհմիությունը Աշխատողներին բազմիցս հայտնել է, թե իրենց բանավոր և գրավոր դիմում-առաջարկ-զգուշացումները փոխանցվել են ԶՊՄԿ-ի Ղեկավարությանը, բարձր մակարդակում այդ խնդիրները կքննարկվեն և կլուծվեն, ուղղակի ժամանակ է պետք,

- Հասկանալով, որ նախապես ներկայացված բանավոր և գրավոր դիմումները ամիսներ շարունակ անտեսվում են՝ Աշխատողները ստիպված են եղել նախապես որոշված օրը՝ 31․01․2025թ․ Գործադուլ սկսել, հատկապես այն իրավիճակից հետո, երբ 31․01․2025թ․ բանակցությունները արդյունք չտվեցին,
- ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով հրապարակմամբ  հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը ,
 ԶՊՄԿ-ի կողմից ֆեյսբուկյան հարթակում 02․02․2025թ․ «Իրազեկում լրատվամիջոցներին» խորագրով հրապարակում  արվեց, որով փորձ արվեց աշխատավարձերի հրապարակումով ցույց տալ, թե պահանջները անհիմն են և աշխատավարձերը բարձր են,

ԶՊՄԿ-ի 2448 Աշխատող 03.02.2025թ. հանրային բաց քվեարկությամբ "այո" է քվեարկել և այդպես ևս մեկ անգամ հաստատել ու պնդել Գործադուլից առաջ ու Գործադուլի միջոցով Գործատուին ներկայացված պահանջները, ինչը նշանակում է, որ առնվազն այդքան Աշխատող վերահաստատել է Գործադուլի օրինականությունն ու ներկայացվող պահանջների իրավաչափությունը։
- ԶՊՄԿ-ի կողմից հաղորդում ներկայացվեց Իրավապահ մարմիններին, որի արդյունքում քրեական վարույթ նախաձեռնվեց և Աշխատողները սկսեցին ծանուցումներ ստանալ Քննչական մարմին ներկայանալու համար, ընդ որում, մինչ օրս քրեական վարույթը ընթացիկ փուլում է,
-  ԶՊՄԿ-ի՝ Գործադուլին միացած Աշխատողներին ծանուցագրեր ուղարկվեցին, որոնցով ի խախտումն օրենսդարական կարգավորումների՝ ընդամենը մեկ ժամ ժամանակ էր տրվում բացատրություն ներկայացնելու համար, այլապես կդիտարկվի, որ բացատրություն ներկայացված չէ,
-  2025թ․ փետրվարի 7-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուկյան էջով հրապարուկում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով

Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Մարգարյան Շավարշ Հովհաննեսի
Արշակյան Կարեն Մարութի
Մխիթարյան Վահե Սամվելի
Բաբաջանյան Գոռ Վրեժի
Բաբաջանյան Վահե Վրեժի,
Բաբաջանյան Արթուր Վրեժի
Անդրեասյան Կարեն Արկադիի
Աթայան Տիգրան Արշամի

Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը։
- Գործադուլից փորձեցին օգտվել շատերը, սադրել, ինքնահաստատվել, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելով ձախողել ամենը, սակայն Աշխատողների կողմից ձևավորված Համակարգող խորհուրդն այնքան խելամիտ և արդարացի գտնվեց, որ կարողացավ ամենը շարունակել օրենքով թույլատրելիության սահմաններում,

- Գործադուլը մեծ վնասներ հասցրեց թե՛ Աշխատողներին, այդ թվում՝ Գործադուլին միացած և չմիացած (ընդհանուր՝ 4600-ից ավելի անձի), թե՛ Ընկերությանը, թե՛ Պետությանը, ընդ որում, Գործադուլի ընթացքում բանակցությունները արդյունք չէին տալիս, քանի որ Աշխատողների պահանջները ճիշտ չէին զեկուցվում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենին, ինչը հաստատվեց նաև օրեր անց ԶՊՄԿ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի՝ Սյունիք ՀԸ-ին տված հարցազրույցի, ապա և՝ հրապարակային ուղերձի բովանդակությունից,
- Տարբեր շահագրգիռ անձանց միջամտությամբ ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի
- Հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից։

Բանակցային գործընթացը օր առաջ հնարավոր չեղավ ավարտել տարբեր պատճառներով, սակայն առաջին հերթին պետք է նշել ԶՊՄԿ ՓԲԸ-ի Արհիմիության, հատկապես Արհմիության Նախագահի թերացման մասին

Հատկապես համացանցային հարթակում 01․02․2025թ․ հետևյալ հրապարակումից հետո
««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
 Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:
01.02.2025թ․»

Հասանելի է ՝ այստեղ ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր բազմաթիվ հրապարակային ելույթներով ու հրապարակումներով փորձել է ամեն մի հնարավոր ջանքը գործադրել, որպեսզի կողմերը կարողանան կառուցողական երկխոսության հասնել և խնդիրը լուծել։ Այդ հրապարակումներից կարելի է հատուկ առանձնացնել 2025թ․ փետրվարի 10-ին կատարվածը, այսինքն 11․02․2025թ․ հաշտության համաձայնության հասնելու նախօրեին կատարված հրապարակումը հետևյալ տեքստով․
««Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10֊-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։

Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Աշխատողների կողմից որոշվեց վերականգնել բնականոն աշխատանքը։
ՀԱՄԿ_ը հետամուտ կլինի աշխատողներին խոստացված երաշխիքների իրականացման ընթացքին։
Շնորհակալություն ենք հայտնում կողմերին ցուցաբերած սթափության, համագործակցային մոտեցման համար ի շահ բոլորի բարեկեցության։

Աշխատողների միասնությունը կարևոր և անհրաժեշտ պայման է արժանապատիվ աշխատանքի միջավայր ունենալու ճանապարհին։ »

Հասանելի է՝ այստեղ։ 
Դրա փոխարեն Հայաստանի գործատուների հանրապետական միության (Նախագահ  Վահագն Համբարձումյան) անունից կատարված հրապարակումները չեն նպաստել բանակցություններին, հատկապես այն բովանդակային մասերով, որոնք վերաբերում են Գործադուլի՝ իբրև թե անօրինական լինելու և Աշխատողների գործողությունները իբրև թե թույլատրելի չլինելու մասին․․․․»։

Գրառմանն ամբողջական կարող եք ծանոթանալ այստեղ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am
10:37
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն
Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը. Անուշ Պողոսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու...
Աղբյուր` Panorama.am
10:18
Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
«Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է. Քաղաքացի
«Երևանի կոլապսի 2րդ օրն է մոտենում ավարտին։ Ցավոք, Ավինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջ հանրային դաշտում չի երևում։ Բայց եթե Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:35-ի դրությամբ
Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի,  Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի,...
Աղբյուր` Panorama.am
09:35
Մտահոգվելու պատճառ չկա. Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության հիմնադիր  Վարդան Ղուկասյանն արդեն լավ է։ «Վարդան Ղուկասյանը ողջունում է ձեզ և հայտնում, որ մտահոգվելու պատճառ...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ժողովուրդ». ՔՊ խմբակցության քարտուղարը մանիպուլացնում է հանրությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում գործում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Տեղի կունենա ՀՅԴ ընդհանուր ժողովը, որի ժամանակ կընտրվի գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 26-ին, Երևանի «Էլիտ պլազա» կենտրոնում տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել է ձյունից, իսկ մնացածը՞
«Հրապարակ» թերթը գրում է. «2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: Տպավորություն է, որ ոչ թե ձյուն,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Ալիևի պահանջը կատարելու պատրաստակամության մասին հայտարարություն
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «գաղափարախոսական ուղերձը», որով Փաշինյանը օրերս հանդես եկավ,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը 200 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել արբիտրաժի դատական ծախսերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում. Հայտարարագրման համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչու է 2021-ին տեղի ունեցած ընտրություններից հետո կրկին նախընտրական եռուզեռ Փարաքար խոշորացված համայնքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու ընտրությունների ֆոնին Փարաքար խոշորացված համայնքի արտահերթ ընտրությունները կարծես...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Նախաձեռնության հեղինակները կասկածներ ունեն, որ Փաշինյանն իրականում ԵՄ շարժվելու մտադրություն չունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
08:50
Թաթոյան. Ուրեմն անհապաղ պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ
«Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:38
Ինչպես Պապիկյանի կուրսեցի «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանները դարձան բիզնեսմեն. Չախոյան
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու փողոցներում աղ չէին ցանել։
Աղբյուր` Panorama.am
23:51
Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար. Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար, ոչ թե,...
Աղբյուր` Panorama.am
23:43
Բեռլինի Հոլոքոստի հուշահամալիրում տղամարդու են ծանր վիրավորել
Բեռլինում Հոլոքոստի հուշահամալիրում դանակով հարձակման հետևանքով տղամարդը ծանր վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:54
Որոշում ենք կայացրել ընկնելու դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է. «Սիրելի´ հայրենակիցներ Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու...
Աղբյուր` Panorama.am
22:26
Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ  հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել...
Աղբյուր` Panorama.am
21:51
Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Սովետական մի հայտնի անեկտոդ կա. Մեկին 20 տարվա ազատազրկման են դատապարտում: Բանտում խցակիցը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը։...
Աղբյուր` Panorama.am
21:19
Գողացել են 800 հազար դրամի 60 հատ աղավնի, շունն էլ հայտնաբերվել է սատկած
Փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ
Այս գարնանը վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ։ Մասնավորապես, aliq.ge-ի փոխանցմամբ՝ մարտի վերջից երկրում կսկսեն գործել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}