
Ողբերգական դեպք Գյումրիում. Տանը հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13։30-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան