
Կառավարությունը ընդլայնեց եկամտի հայտարարագրի արդյունքում հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների ոլորտները
«Նախագծով առաջարկվում է ավելացնել համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ այն վերաբերում է երեք ուղղությունների, կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախսերը։
Մյուս ոլորտը, նախարարի ներկայացմամբ, միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերն են, յուրքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։
Հովհաննիսյանը նշեց, որ փոխհատուցվելու է նաև 2024 և 2025 թթ. ընթացքում ՀՀ ատամնաբուժական ծառայությունների ձեռք բերման ծախսերը:
«Նախատեսվում է նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար։ Այսինքը՝ ետադարձ ուժով»,- ասաց ֆինանսների նախարարը և նշեց որ փախհատուցումը կտրամադրվի եթե սոցիալալական ծախսերրը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարումներ կատարված լինելը հաշվի չի առնվում, այլ ավտոմատ է տեղի ունենում։
Նրա խոսքով՝ նոր կրթական ծառայությունները կփոխհատուցվեն, եթե դրանք երաշխավորված են լիազոր մարմնի կողմից։
Ըստ նախարարի՝2024 թվականի սոցիալական ծառայությունների փոխհատուցումները կարող են ստանալ, եթե հայտարարագիրը ներկայացրել են 2025 կամ 2026 թվականին։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսի այս տեսակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող սոցիալական փաթեթի շահառուները։
Հարակից հրապարակումներ`
- Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
- Մարդն օրը մի քանի հազար դրամով չարքաշ աշխատում է, հարկ է մուծում՝ հերիք չէ, մի հատ էլ եկամտի հայտարարագիր եք ուզում. Մեսրոպ Առաքելյան
- Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան