
Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների։ Այս մասին հայտնում է Northwich Guardian-ը։
Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:
Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության փորձի մեկ կետով:
Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական երկու տարի ժամկետով՝ 20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա պետք է լինի սեռական հանցագործների գրանցամատյանում 10 տարի:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


