
Ով է Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել և գրել է.
«Նիկոլական Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը չի ճանաչում իր կուսակցության ղեկավարին։
Փողով բացված վկուսակցություն է։
Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են աղավաղում քաղաքական դաշտը։ Ստեղծում են իրենցից ոչինչ չներկայացնող կուսակցություններ, միայն թե ընտրությունների ժամանակ ձայներ փոշիացնեն ի օգուտ Նիկոլի, և այդպես խոչընդոտեն նոր, անկախ ուժերի ձևավորմանը։
Հետո էլ ժողովուրդը զարմանում է՝ որտեղի՞ց ընտրություների ժամանակ այսքան շատ կուսակցություն «ծլում»։
Արշակ Կարապետյանը
▪️ 2018-2021 թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական
▪️ 2021 թ. ապրիլի 13 - հուլիսի 20՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. հուլիսի 20 - օգոստոսի 2՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. օգոստոսի 2-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար»։
Հարակից հրապարակումներ`
- Չախոյան. Իմ դեմ մահափորձի քրեական գործն ամբողջությամբ քաղաքական ծածկադմփոց է արվել ՈՒՂԻՂ
- Արթուր Չախոյանի դեմ մահափորձի գործով նիստն ընթանում է դռնփակ. Մեղադրյալը դեմ է տեսանկարահանմանը