
Ելակետը պետք է լինի մեր երկրի ապագան, այլ ոչ թե այն, ինչ Եվրախորհրդարանի անդամներ կգրեն բանաձևում. Վրաստանի ԱԳՆ
«Վրաստանը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, և իշխանությունները չեն կարող երկիրը զոհաբերել միայն Բրյուսելի հաճելի խոսքեր լսելու համար»,-հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, նրա շահերը: Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայի շուրջ, կարծում եմ, լավ պատասխանում է այն հարցին, թե ինչու պետք է հոգ տանենք մեր երկրի մասին: Առաջին հերթին, ելակետը պետք է լինի մեր երկրի ապագան, այլ ոչ թե այն, ինչ Եվրախորհրդարանի որոշ անդամներ կգրեն բանաձևում»,-ասել է Բոչորիշվիլին:
Նրա խոսքով, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը հեռու է ողջախոհությունից, ժողովրդավարությունից և եվրոպական արժեքներից։
Հիշեցնենք, որ ԵԽ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» հետ առնչվող պաշտոնյաների դեմ և չճանաչել ներկայիս իշխանություններին։ Եվրախորհրդարանը պահանջում է նաև երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ի հերթական քննադատական բանաձևն է ընդունել Վրաստանի վերաբերյալ
- Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը