Իրավունք 13:14 14/02/2025 Հայաստան

Առկա են կոռուպցիայի հետ կապված մի շարք համակարգային մարտահրավերներ. Հայտարարություն

Երեկ հրապարակվել է Կոռուպցիայի ընկալման 2024 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ առանց որևէ առաջընթացի։ Այդ կապակցությամբ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհուրդն ընդունել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Առկա են մի շարք համակարգային մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը:

Հիմնական մարտահրավերներն են՝

1. Հակակոռուպցիոն կրթության, իրազեկման և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ պետական իրավասու մարմինների ոչ արդյունավետ և ոչ համակարգված գործունեությունը
Կառավարության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունը դեռևս չի ապահովում հասարակության շրջանում հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման, իրազեկվածության բարձրացման և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացում։ Հատկապես անբավարար է կրթական հաստատություններում և պետական ծառայության համակարգում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումն ու իրականացումը։

2. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի իրական անկախության ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը
Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկու առանցքային մրցույթները (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթը և Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի մրցույթը) բացահայտել են կադրային քաղաքականության թափանցիկության և արժանիքահեն մոտեցումների ապահովման խնդիրները։ Այս գործընթացներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության մեխանիզմների ոչ պատշաճ կիրառումը հիմնավոր մտահոգություններ է առաջացրել քաղաքական ազդեցությունների հնարավոր առկայության վերաբերյալ՝ խոչընդոտելով պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերի ներգրավմանը։

3. Բիզնես միջավայրի խոցելիությունը և վարչարարության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը.
Մասնավոր հատվածում դեռևս առկա են որոշակի մարտահրավերներ, որոնք կարող են սահմանափակել գործարար միջավայրի զարգացման հնարավորությունները և ազդել ներդրումային միջավայրի գրավչության ու ազատ մրցակցության վրա։ Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմները և բիզնեսի պաշտպանվածության երաշխիքները ունեն հետագա կատարելագործման ներուժ։ Հատկանշական է նաև, որ նոր կարգավորումների վերաբերյալ հանրային իրազեկման ջանքերը կարող են էլ ավելի ընդլայնվել՝ բարձրացնելով իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը։

4. Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության թափանցիկության և հաշվետվողականության բարելավման անհրաժեշտությունը.
Որոշ միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն ոլորտում գործող հայաստանյան ՔՀԿ-ներին տրամադրվող խոշոր դրամաշնորհային ծրագրերում դեռևս առկա են մրցութային ընթացակարգերի և հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններ։ Առավել թափանցիկ, հաշվետու և մրցակցային մոտեցումների կիրառումը կարող է նպաստել ոլորտում առողջ մրցակցության ձևավորմանը և հակակոռուպցիոն ջանքերի արդյունավետության բարձրացմանը»։

Հակակոռուպցիոն Կոալիցիան նշում է, որ պատրաստակամ է իր փորձագիտական և տեխնիկական ներուժը ծառայեցնել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ հանուն Հայաստանում կոռուպցիայից զերծ միջավայրի ձևավորման։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:09
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար
Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ճանապարհների վիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի,...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. ԴՕԿ
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դօկ» կուսակցությունը՝ աելացնելով, որ մանրամասները...
Աղբյուր` Panorama.am
17:43
Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը. Վարդան Օսկանյան
«Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» -ը՝ վանաձորյան բեմում. «Ուզում եմ մարդկանց հիշեցնել բարության մասին»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 13-ին, 14-ին կկայանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Սարգիս Մանուկյանի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը
Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է որոշ ժամանակով  որպես փաստաբան իր գործունեությունն ավարտելու մասին։ «Սակայն սա...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին. Լևոն Ազիզյան
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հայր կարող է դառնալ տղամարդը, մայր՝ կինը. ԱՄՆ-ում նոր փաստաթղթի նախագիծ է շրջանառվում
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում ամրագրել է՝ միայն տղամարդը կարող է հայր լինել, և միայն կինը կարող է մայր լինել: Մշակված...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շտապօգնության աշխատակցին կանչի ընթացքում մոխրամանով հարվածած տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:57
Զորամասի հրդեհված ճաշարանը սկսել է գործել
Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ։...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Տարեվերջին դեղերի շուկայում ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Դատախազություն
2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կրթություն» թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում. Սերոբ Խաչատրյան
Կառավարությունը վերջին նիստերից մեկում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է
Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատարյանը...
Աղբյուր` Panorama.am
14:09
Երասխում ջուր չկա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ...
Աղբյուր` Panorama.am
13:58
«Մենակ ենք մնացել, պետությունը լուծում չի տալիս».Հարյուրավոր բնակիչներ սպասում են Վարդան Սրմաքեշի պատասխանին
Երևանի Հալաբյան 55 և Ֆուջիկի 6  փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների...
Աղբյուր` Panorama.am
13:38
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնnվ հարձшկվել են կնոջ վրա
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
«Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը գումարներն իր տնի՞ց է բերում,  Աշոտիկի բերնի՞ց է կտրում։ Եկեք՝ ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նորք Մարաշում բախվել են 5 մեքենաներ, վնասվել է գազատար խողովակը, որից առկա է եղել արտահոսք
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:   «Չնայած նախորդ օրվա ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}