![](https://panorama.am/news_images/1039/3114520_1/b3dc0a05229e992aaf313041b54d5cda.thumb.jpg)
Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն արծաթե մեդալ են նվաճել Մ18 տարեկանների պայքարի 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցել է 880 միավոր և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում հայ հրաձիգները 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի նկատմամբ, իսկ եզրափակչում 8:12 հաշվով զիջել են բուլղարացիներին՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել էր 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի թիմային մրցման հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչները նաև Եվրոպայի ռեկորդ էին սահմանել՝ վաստակելով 1120 միավորով:
Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցավայր է մեկնել 5 մարզիկով։ Հայաստանը ներկայացրել են ատրճանակավարներ Գրիգոր Պողոսյանը, Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և հրացանակիր Դավիթ Խաչատրյանը:
Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների առաջնությունը կտևի մինչև փետրվարի 15-ը: Մրցմանը շուրջ 240 հրաձիգ է մասնակցում։
Լրահոս
Տեսանյութեր
![10 մլն դրամ գրավը Ձեզ լավ կլինի՞. Դատավորը՝ Տիրան Խաչատրյանին](https://panorama.am/video_images/19/55273_1/f67b464516a285_67b464516a2c5.jpg)
![Ուզում եմ իմ աջացությունը հայտնել ավտոբուսի վարորդներին. Ավինյան](https://panorama.am/video_images/19/55243_1/f67b2ecd02e2f5_67b2ecd02e334.jpg)
![ՈւՂԻՂ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը](https://panorama.am/video_images/19/55242_1/f67b2eb312742b_67b2eb312746b.jpg)
![Ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան](https://panorama.am/video_images/19/55240_1/f67b2eb0352adc_67b2eb0352b1c.jpg)