
100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում
Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է 100-ամյա Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել երեխաների կրթությանը։ Քաղաքապետը Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումն ընդունող անդամների հետ նաև այցելել է 102-ամյա Սիսանբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով որպես բուժքույր։
Տարեցների հանդեպ հոգատարությունը քաղաքային իշխանության քաղաքականության անբաժանելի մասն է:
Լրահոս
Տեսանյութեր



