
Թուրքական «Trabzonspor» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
Էրմենիհաաբերի փոխանցմամբ՝ այդ նպատակով 2025-ի հունվարին թուրքական ակումբը համապատասխան առաջարկ է արել ռուսական ակումբին։
Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։
Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկանում էր մեկ այլ հայ խաղացողի՝ Արսեն Զախարյանին տեսնել իր շարքերում, սակայն տրանսֆերը չէր կայացել։
Լրահոս
Տեսանյութեր



