
ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է նախապատրաստվել անձնակազմի կրճատմանը. ABC News
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է ամբողջ աշխարհում ամերիկյան դեսպանատներին նախապատրաստվել աշխատակազմը կրճատելուն։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դեսպանատներից կպահանջվի կրճատել ինչպես իրենց ամերիկյան անձնակազմը, այնպես էլ այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքի են ընդունվել դեսպանատան գտնվելու վայրից»,- ասվում է հրապարակման մեջ։
Դիվանագիտական առաքելության բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն հանձնարարվել է պատրաստել անձնակազմի ամբողջական ցուցակները և նրանց աշխատանքային կարգավիճակը, ներառյալ մշտական, ոչ մշտական և ժամանակավոր նշանակումները։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, դեսպանատները հանձնարարականները ստացել են չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մի ձայն հանուն Ամերիկայի արտաքին հարաբերությունների» գործադիր հրամանի ստորագրումից անմիջապես առաջ, ըստ որի՝ Պետդեպարտամենտի աշխատակիցները, այդ թվում՝ դեսպանատների աշխատակիցները, պարտավոր են գործել ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականության նպատակներին համապատասխան։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


