
Ռուբեն Մխիթարյանը Գյումրու ընտրություններում կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը
Հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում մարտի 30-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում կգլխավորի «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ցուցակը։
««Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, այդ թվում՝ խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ։
Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են։
Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ, և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրիին ու գյումրեցուն»,-ասված է «Իմ Հզոր Համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան