
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքի դադարեցումից հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է The Free Press-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հիմնադրամին գումար հատկացնել Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) որոշմամբ։
2025 ֆինանսական տարվա համար NED-ի համար նախատեսված էր 315 միլիոն դոլար:
Հիմնադրամը, որը հիմնադրվել է 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ, հայտարարել է, որ չի կարող աշխատավարձ վճարել կամ հիմնական ծախսերը հոգալ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է նախապատրաստվել անձնակազմի կրճատմանը. ABC News
- Սպիտակ տունը դադարեցնում է Politico-ի ու այլ ԶԼՄ-ների ֆինանսավորումը
- ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կասեցումը սառը ցնցուղ էր քաղհասարակության համար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարում. Շուշան Դոյդոյան
- ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Politico
- Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
- Ադրբեջանում ցանկանում են կասեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը