
ԱՄՆ պետքարտուղարի՝ Մյունխեն ուղևորվող ինքնաթիռը հետ է վերադարձել Վաշինգտոն
Ինքնաթիռը, որով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխեն էր մեկնում, ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն՝ տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին գրում է CBS-ին՝ հղում անելով Պետդեպարտամենտին։
«Այսօր երեկոյան (հինգշաբթի-Խմբ.), Վաշինգտոնից Մյունխեն մեկնելիս, նախարար Ռուբիոյին տեղափոխող ինքնաթիռում տեխնիկական խնդիր է առաջացել: Ինքնաթիռը շրջվել է և վերադառնում է Էնդրյուս համատեղ բազա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հոդվածում։
CBS-ի տվյալներով, պետքարտուղարն առանձին ինքնաթիռով կշարունակի իր ուղևորությունը Գերմանիա և Մերձավոր Արեւելք։
Ռուբիոն ուրբաթ օրը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը: