
Գյումրիին ԵՄ նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
«Այս ավտոբուսները Գյումրի համայնքին է նվիրել Եվրամիությունը կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի»,-հիշեցնում է ումրու ավագանու «Ապրելու Երկիր» Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Նա նշում է, որ այս խայտառակությունը ոչ միայն վնասում է բնակիչներին, այլ նաև ԵՄ-ի գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով։
«Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այս ավտոբուսները ծառայեն համայնքին։ Պարզվում է՝ պետք է ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը»,-գրել է նա։