
Տարեցն իր թոշակն ամբողջությամբ պետք է վճարի գույքահարկ, որպեսզի կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Թադևոս Ավետիսյան
«Հարգելի քաղաքացինե՛ր, ձեզ ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկը հարստացնում է քաղաքացուն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա բերեց կենտորնում 3-սենյականոց բնակարանում ապրող տարեցների օրինակը՝ նշելով, որ 2024 թվականին նրանք վճարում էին 300 հազար դրամ գույքահարկ, 2025 թվականին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026 թվականին՝ 600 հազար դրամ։
Ավետիսյանը նշեց, որ գույքահարկի գումարը կապ չունի բնակարանի արժեքի հետ, ինչպես նշում էր Փաշինյանը, քանի որ երեք տարվա ընթացքում տան արժեքը կրկնակի չի բարձացել, իսկ գույքահարկի բազայումը բնակարանների շուկայականին մոտարկված արժեքները չեն, քանի որ նույն իշխանություններն են խոստովանել, որ այդտեղ էլ կան էական շեղումներ։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախքան գույքահարկի բարձրացումը մինչև 3 մլն դրամ արժողությամբ բնակարանների սեփականատերերը 0 դրամ գույքահարկ էին վճարել, բայց այսօր նրանք պետք է վճաևեն տարեկան 18 հազար դրամ, իսկ ապրում են սահմանամերձ և բարձր լեռնային Գյուղերում։
«Մինչև 120 մլն դրամի գույք ունեցող քաղաքացիները վճարել են 10 անգամ ավելի պակաս գույքահարկ, քան վճարելու են այսօր։ Վճարելու են 60 հազար դրամ՝ նախկինի 6 հազար դրամի փոխարեն»,-հայտնեց Թադևոս Ավետիսյանը և հավելեց. «Աշխատող աղքատների համար գույքահարկը 2026 թվականին ամսական կտրվածքով մոտավորապես հավասար է լինելու իրենց աշխատավարձին, կամ միջին կենսաթոշակը գերեզանցելու է»։
Ընդդիմադիր պատգամավորը, նշեց որ տարեց քաղաքացին որը միայնակ ապրում է իր կենտրոնի տանը, որը ժառանգել է իր պապերից, ունենալով 20 տարուց ավել աշխատանքային ստաժ, ստանալու է միջին թոշակ և այն պետք է ամբողջությամբ վճարի իր գույքահարկի համար, որպեսզի կարողանա իր բնակարանում ապրի
«Խոստացված շքեղությունը, գերթանկարժեք գույքերը հարկելու, սոցիալական արդարություն բերելու փոխարեն, կառավարությունն ուղղակիորեն գույքահարկի այսօրվա բաղադրությունից հանել ՝ սոցիալական բաղադրիչը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 2025 թ. թանկացել են տրանսպորտը, աղբահանությունը, գույքահարկը, որոշ ապրանքներ, բայց աշխատավարձերը և թոշակները չեն բարձրացել. Թադևոս Ավետիսյան
- Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
- Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան