
ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
Թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում նախորդ «սերիաների» ընթացքում համառոտ ներկայացնում է հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը, որը մասնակցում է Գյումրիում մարտի 30-ին սպասվող քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ցուցակը։
«Որոշ ժամանակ առաջ ժողովրդավարության բաստիոնի սիմվոլ Նիկոլ շուշաթրաշը որոշեց Գյումրի քաղաքին զրկել ժողովրդի կողմից օրինական քվեով ընտրված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ներկայությունից։ Բացի դրանից, իր ուժայիններին հրահանգեց բռնաճնշումներով հասնել նրան, որ ոչ միայն Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա, այլև ընդհանուր «Բասանյան» դաշինքը՝ մոտ 20 հոգի մարդ, դիմումները գրեն ու հայտարարեն, որ հեռանում են նաև քաղաքականությունից»,- իր խոսքում նշեց Ռուբեն Մխիթարյանը։
Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածուն նաև պատմեց, թե ինչպես է Փաշինյանը Սարիկ Մինասյանին դարձրել Գյումրու քաղաքապետի ժ/պ։
«Միսյե Մակրոն, ուշադրություն, էս մարդուն Դուք շուտ-շուտ եք ընդունում Ենիսեյան պալատում, ինքը ստիպել է երեկ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց այսօր հայտարարել, որ իրենք էլ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Փորձեք նույն բանն անել Մարսելի կամ Լիոնի քաղաքապետի հետ, կտեսնեք ,թե ինչ տեղի կունենա Ֆրանսիայում։ Սրանից հետո,հասկանալով, որ քաղաքում կարող են դժգոհություններ լինել, Նիկոլն ավելի խելացի բան չի մտածում, քան իր ուժայիններին հրահանգել՝ կալանավորել, պատանդ վերցնել Բալասանյան Սամվելի ամենաանշառ տղերքից փոքրին՝ Խաչոյին։ Այսինքն՝ Խաչոյին պատանդ են վերցնում, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջին պլան բերի այդ պահին անկուսակցական Սարիկ Մինասյանին։ Մանկապարտեզային «փրայմերիս» անունը կրող միջոցառման ընթացքում Սարիկ Մինասյանին, որին ժողովրուդը գիտեր անկուսակցական, ներկայացնում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրի քաղաքի քաղաքապետի ժ/պ։ Այնուհետև, ուշադրություն, Սարիկ Մինասյանը շպագատ է իջնում ՔՊ գրասենյակում և հետայսու, մենք Սարիկ Մինասյանին անվանելու ենք ՔՊ-ի ժ/պ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Մխիթարյանը։
Մխիթարյանը նաև ասաց, որ հաջորդ անգամ կպատմի, թե ում ժ/պ-ով Սարիկը դարձավ ՔՊ-ի թեկնածուն, իսկ այսօր ավելի կարևոր բանի մասին է խոսելու։
«Էս ՔՊ-ի ժ/պ-ն լավ հասկանալով, որ Գյումրիում ՔՊ-ն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի ավելի խելացի բան չի մտածել՝ ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագաններին թաղե թաղ ման տալը, որպեսզի միամիտ ժողովրդին սրանք ասեն՝ եթե ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, Նիկոլը քաղաքի փողը չի տա։ Ժողովուրդ ջան, ուշադիր, ձեզ կխաբեն ու կֆռռցեն։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ , որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր կամ համայնքապետեր։ Օրինակ՝ Մասիսի, Գորիսի, Աբովյանի, Աբովյանի քաղաքապետերը, իրենց քաղաքները բյուջեով նախատեսված բոլոր փողերը ստանում են, որովհետև Նիկոլն այդ փողերը հոր տնից չի բերել, մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է»,- նշեց Մխիթարյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյանը Գյումրու ընտրություններում կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը
- Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին օրվա իշխանություններին տապալելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան