
Առանց ռազմաքաղաքական հավասակշռության, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։
Ջավախքի հայության տիպաբանորեն, իբր, նման օրինակը կոպիտ սխալ է, հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը պետականության և միջէթնիկական համակեցության հազարամյակների ավանդույթի երկիր է, իսկ Ադրբեջանն արհեստածին, ցեղասպան և ագրեսիվ էթնոկրատիական կազմավորում, ինչին պետք է գումարել նաև ժառանգական բռնապետություն լինելու հանգամանքը։
Գրեթե նույն սխալն է կատարվում նաև այն դեպքում, երբ հնարավոր է դիտարկվում, առանց ռազմաքաղաքական հավասակշռության առնվազն վերականգման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը։ Որքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեթոդաբար իրականացնել Ադրբեջան անվանումով քաղծկեղային գոյացության չեզոքացման անզուգաչափ գործողությունը. Վարդան Ոսկանյան
- Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան