
Վենսը քննադատում է ԵՄ հանձնակատարներին գրաքննության համար
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ քննադատել է Եվրամիության հանձնակատարներին գրաքննության համար:
«Եվ ցավոք սրտի, երբ ես այսօր նայում եմ Եվրոպային, երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է պատահել Սառը պատերազմի որոշ հաղթողների հետ», -ասաց նա:
«Ես նայում եմ Բրյուսելին, որտեղ ԵՄ հանձնակատարները զգուշացնում են քաղաքացիներին, որ իրենք մտադիր են փակել սոցիալական մեդիայի հարթակները քաղաքացիական անկարգությունների ժամանակ, եթե տեսնեն, մեջբերեմ. «ատելության բովանդակություն»,- շարունակել է Վանսը:
Սակայն կոմիսարների մասին խոսելիս նա օգտագործել է ոչ թե commissioners բառը, այլ commissars (կամ կոմիսարներ) բառը, որն օգտագործվում է Կարմիր բանակի կոմիսարներին ընդգծելու համար։
«Ես նայում եմ հենց այս երկիրը (Գերմանիա), որտեղ ոստիկանությունը արշավներ է իրականացնում այն քաղաքացիների դեմ, ովքեր կասկածվում են համացանցում հակաֆեմինիստական մեկնաբանություններ տեղադրելու մեջ», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան