
Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից՝ Բիանկա Սենսորիից։ Այդ մասին գրում է Daily Mail թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ առաջիկա օրերին սպասվում է ամուսնալուծության դիմում։
Հաղորդվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ 30-ամյա Սենսորին 5 միլիոն դոլար վճարում կստանա իրենց կարճատև ամուսնությունից հետո, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին:
Պարբերականը նշում է, որ Ուեսթը ամուսնալուծվում է Գրեմմիի կարմիր գորգի վրա Սենսորիի սադրիչ տեսքով հայտնվելուց տասն օր անց։ Մրցանակաբաշխությանը նա լուսանկարիչների համար կեցվածք էր ընդունել թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Ուեսթն ու Սենսորին միասին են անցել կարմիր գորգի վրա, սակայն բուն արարողությանը չեն մասնակցել, չնայած ռեփերը առաջադրվել է «Գրեմմիի»՝ «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։
Փետրվարի 10-ին Սենսորին հայտնվեց X սոցիալական ցանցում՝ խնդրելով Աստծուն փափկացնել ամուսնու սիրտը և այն լցնել իմաստությամբ և բարությամբ՝ հավելելով, որ նա սիրում է իր ամուսնուն «անվերապահորեն»՝ չնայած նրանց տարաձայնություններին:
Սենսորիի գրառումը Ուեսթի աքաունթում հայտնվեց տարբեր թեմաներով, այդ թվում՝ նացիզմի վերաբերյալ մի շարք հակասական գրառումներից հետո: Ընդ որում, գրեթե բոլոր գրառումները գրված են եղել մեծատառով, առանց կետադրական նշանների, իսկ որոշներում անպարկեշտ արտահայտություններ են եղել։ Սոցցանցի մի շարք օգտատերեր ենթադրել են, որ ռեփերի աքաունթը կոտրվել է։
Դրանից հետո Ուեսթի X-ի էջն անհասանելի էր, բայց ավելի ուշ մուտքը վերականգնվել էր, իսկ վիճահարույց գրառումների մեծ մասը հեռացվել էր: Բացի այդ, երբ օգտատերերը փորձում են մուտք գործել West-ի X էջ, տեսնում են նախազգուշացում. «Այս պրոֆիլը կարող է պարունակել պոտենցիալ զգայուն բովանդակություն»:
Ավելի ուշ զույգը հայտարարություն տարածեց՝ հերքելով բաժանման լուրը և տեղեկացնելով,որ պատրաստբում են նշել ամուսնության տարեդարձը։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթի մոտ աnւտիզմ է ախտորոշվել
- Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել, թե ինչպես պետք է նախկին ամուսնու կինը՝ Բիանկա Սենսորին շփվի իր երեխաների հետ
- Գարիկ Մարտիրոսյանն ու կինը նմանակել են Քանյե Ուեսթին ու նրա կնոջը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան