
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր



