
Միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում։
«97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,- գրել է Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ քաղաքացին դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին. Հայկ Կոստանյան
- Գժվացրեցին այսօր, ի՞նչ անենք, քշենք, գնանք գարա՞ժ. ավտոբուսի վարորդը վրդովվեց