
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի էր ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավոր Հակոբ Ասլանյանի նորաստեղծ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» հիմնադիր համագումարը, որի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր. «Պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։
Մենք դիմեցինք Աղազարյանին՝ պարզելու, թե երբ է պրոցես սկսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահանջով. վերջինս հայտարարեց, թե «Իմ առաջիկա պլանների մասին նպատակահարմար չեմ համարում խոսել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով
- «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է մինչև Գյումրու ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին
- «Հրապարակ». Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգալ աշխատանքի
- «Փաստ». Մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»
- «Ժողովուրդ». Սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ
- «Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ