
«Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմակիցը աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Սամվել Բաբայանի թիմակիցը գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։ Նման հնարավորություն ընձեռելով՝ «կերաշխավորվի ԱԺ կենսունակությունը», հնարավոր կլինի մինչև հաջորդ ընտրությունները ԱՀ խորհրդարանում ապահովել «ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունը»։
Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գտել է ԱԺ գործունեությունը երկարաձգելու իրավական հիմքը: Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։
Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետև իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից` հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետևաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին։ Այն Բաբայանը, որը կողմ էր Արցախի պետական ինստիտուտները ՀԿ-ներով փոխարինելուն, հիմա մտահոգվել է պետական մարմնի կենսունակությամբ: Ի դեպ, Սիրան Ավետիսյանն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին: ԿԸՀ-ից ասացին, որ նա 2023 թ. նոյեմբերի 1-ից ղեկավարում է ԿԸՀ ուսումնական կենտրոնը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել
- «Հրապարակ». Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով
- «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է մինչև Գյումրու ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին
- «Հրապարակ». Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգալ աշխատանքի
- «Փաստ». Մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»
- «Ժողովուրդ». Սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ
- «Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ