
Մակրոնը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների մասին
Փարիզը կօգնի Կիևին խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։
«Միայն ուկրաինացիները կարող են քննարկումներ անցկացնել ուժեղ և տևական խաղաղության մասին։ Մենք կօգնենք դրանում»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է Մակրոնը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։