Հասարակություն 08:42 15/02/2025 Հայաստան

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա:

Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Անհրաժեշտություն է Բաքու մոնիթորինգային խումբ ուղարկելը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստին
Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում խոսել է Ադրբեջան մոնիթորինգային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար
Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ճանապարհների վիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի,...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. ԴՕԿ
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դօկ» կուսակցությունը՝ աելացնելով, որ մանրամասները...
Աղբյուր` Panorama.am
17:43
Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը. Վարդան Օսկանյան
«Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» -ը՝ վանաձորյան բեմում. «Ուզում եմ մարդկանց հիշեցնել բարության մասին»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 13-ին, 14-ին կկայանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Սարգիս Մանուկյանի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը
Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է որոշ ժամանակով  որպես փաստաբան իր գործունեությունն ավարտելու մասին։ «Սակայն սա...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին. Լևոն Ազիզյան
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հայր կարող է դառնալ տղամարդը, մայր՝ կինը. ԱՄՆ-ում նոր փաստաթղթի նախագիծ է շրջանառվում
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում ամրագրել է՝ միայն տղամարդը կարող է հայր լինել, և միայն կինը կարող է մայր լինել: Մշակված...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շտապօգնության աշխատակցին կանչի ընթացքում մոխրամանով հարվածած տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:57
Զորամասի հրդեհված ճաշարանը սկսել է գործել
Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ։...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Տարեվերջին դեղերի շուկայում ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Դատախազություն
2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կրթություն» թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում. Սերոբ Խաչատրյան
Կառավարությունը վերջին նիստերից մեկում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է
Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատարյանը...
Աղբյուր` Panorama.am
14:09
Երասխում ջուր չկա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ...
Աղբյուր` Panorama.am
13:58
«Մենակ ենք մնացել, պետությունը լուծում չի տալիս».Հարյուրավոր բնակիչներ սպասում են Վարդան Սրմաքեշի պատասխանին
Երևանի Հալաբյան 55 և Ֆուջիկի 6  փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների...
Աղբյուր` Panorama.am
13:38
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնnվ հարձшկվել են կնոջ վրա
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
«Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը գումարներն իր տնի՞ց է բերում,  Աշոտիկի բերնի՞ց է կտրում։ Եկեք՝ ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նորք Մարաշում բախվել են 5 մեքենաներ, վնասվել է գազատար խողովակը, որից առկա է եղել արտահոսք
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:   «Չնայած նախորդ օրվա ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}