
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը պաշտոնական թվերով 205 կորուստ է ունեցել. Տիգրան Աբրահամյան
«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը: Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004»,-նման թվեր է հրապարակել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա կրկնում է՝ սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:
«Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:
Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
- Ավելի՞ն էիք փափագում…․«Հանուն Արցախի» միավորման արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
- Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը տառապում է անթքապահությամբ. Լարիսա Ալավերդյան՝ Ալեն Սիմոնյանի մասին
- Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ալեն Սիմոնյան, դուխով տղա, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայր
- Ի պատասխան Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք» մուննաթին․ Գեղամ Մանուկյան
- Կարելի է բերել շատ փաստեր, բայց գործ ունենք տիեզերական մակարդակի ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի