
Ախուրյանցի Անոն կրկին նիկոլական է. «Սխալ եմ եղել, խընդրեմ գը, ներող եղեք»
Նիկոլ Փաշինյանի կողմնակից ախուրյանցի Անոն, ով հայտարարել էր, որ «մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին», այսօր արդեն ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից։
Տեսանյութ է տարածվել համացանցում, որում նա ասում է. «Ուզում եմ խոսել վերջին վիդեոների մասին, որոնք ինձ են վերաբերվում։ Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել պարոն Փաշինյանից։ Շնորհակալություն իր գործերի համար, իր արած ամենալավ բաների համար։
Պարոն Փաշինյան, ես չեմ հասկացել ինչ եմ խոսում, հիվանդ պառկած եմ եղել։ Լրագրողները խոսեցին, ես էլ հիվանդ պառկած մարդ, խոսել եմ, սխալ եմ եղել։ Խնդրեմ գը, ներող եղեք։ Ինչ ասել են, ես դա եմ ասել, որովհետև չեմ հասկացել, թե ինչ եմ խոսել, ինչ եմ ասել։
Ես նորից եմ ասում՝ Ախուրյանից եմ, Անոն եմ, ինչ եմ, ես Փաշինյանից եմ, ուղղակի տաքության մեջ էի, չեմ հասկացել՝ ինչ եմ խոսել։
Եղել ես վարչապետ, կմնաս վարչապետ ու կեղնիս վարչապետ, իմ վարչապետը»։