
Եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Փաստաբան
«ՀՀ իշխանությունը փաստացի ընդունում է, որ հայտնի Ախուրյանցի Անոն իրենց համակիրների, իշխանության մեջ գտնվող պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է»,-նշում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա նշում է.
«Ասեմ ինչու. ընդամենը երկու օր առաջ այդ կինը հայտարարեց, որ այլևս չի համակրում օրվա իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին, ցանկացած պարագայում նրան չի ընտրի, սակայն մեկ օր անց իշխանավորները նրան համոզեցին, խնդրեցին կամ գուցե ստիպեցին հանդես գալ հակառակի մասին հրապարակային պնդումներով, ինչը վերջինս արեց։
Սա նշանակում է, որ իշխանությունն այս կնոջը, նրա կարծիքին լուրջ է վերաբերում, նրա կարծիքը իշխանության համակիրների գոնե նվազագույն մակարդակի առկայության ցուցիչ է համարում։ Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից, նրանից ավելի սահմանափակ մտավոր կարողություններ ունեցողները եզակի են մեր երկրում…»։