
Գևորգ էմին փողոցի բնակիչներն ահազանգում են. Կողքի շենքերի շինարարության հետևանքով իրենց շենքերը շուտով վթարային կդառնան
Գևորգ էմին փողոցի բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրելով իրենց շենքերի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքերի շինարարության ու դրա ընթացքի վրա։
Բնակիչները կասկածներ ունեն, որ շենքների կառուցումն անօրինական է, կատարված ու կատարվող աշխատանքներն իրականացվումեն իրենց շենքերի հենապատերի մոտ։
«Մեծ կասկած ունեմ, որ նախագիծը թույլ է տվել, որ իրենք հասնեն մեր հենապատին։ Վերահսկողություն պետք է իրականացվի։ Կատարված աշխատանքների հետևանքով մեր շենքի հենապատի տակը դատարկ է, ինչի հետևանքով հնարավոր է շենքը փլուզվի, ինչպես դա տեղի ունեցավ Սարալանջում երկու տարի առաջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Բնակիչներն ասում են՝ պատրաստ են փորձաքննություն իրականացնել, դատարան դիմել, սակայն դա տևական ժամանակ է պահանջելու, նրանց համոզմամբ, օր առաջ պետք է շինարարությունը դադարեցվի, քանի որ շենքերը հայտնվելու են վթարային վիճակում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան