
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասն ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը uադրանք է որակել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը սադրանք է որակել Մյունխենի անվտանգության համաժողովում Եվրոպայի մասին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հայտարարությունները: Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Նրանք մեզ փորձում են կոնֆլիկտի հրահրել, իսկ մենք չենք ուզում կռվել մեր ընկերների հետ»,- նշել է նա։
Գազետա.ռու-ն գրում է, որ փետրվարի 14-ին ունեցած ելույթում Վենսն ասել է, որ Միացյալ Նահանգները չի օգնի Եվրոպային, եթե եվրոպացի քաղաքական գործիչները վախենան սեփական ընտրողներից: Նրա խոսքով, եվրոպացի բնակիչները չեն ցանկանում չվերահսկվող միգրացիա։ Վենսն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները չեն։
Վենսը նաև կասկածի տակ է դրել եվրոպական ժողովրդավարության կայունությունը Ռումինիայում ընտրությունների չեղարկումից հետո։ Նրա կարծիքով, մանիպուլյացիաներին դիմակայելու ժողովրդավարության կարողությունը պետք է լինի ժամանակակից քաղաքական ինստիտուտների հիմնաքարը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսնես ի՞նչ էին մտածում ՀՀ-ում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ. Աբրահամյան
- Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան
- Վենսը քննադատում է ԵՄ հանձնակատարներին գրաքննության համար